Յակուտսկում 12-րդ հարկից երկու օր առաջ ընկած և տեղանքում անցնող տղամարդու կողմից բռնված երեխան մահացել է վնասվածքներից: Չնայած բժիշկների ջանքերին, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Յակուտիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Բժիշկներն արել են ամեն հնարավորը, սակայն վնասվածքները երեխայի կյանքի հետ անհամատեղելի են եղել»,- նշել են առողջապահության նախարարությունում:
Ուրբաթ հաղորդվել էր, որ Յակուտսկի բնակիչ Բաին Բադմաևը բռնել է 12-րդ հարկի պատշգամբից ընկած 5-ամյա երեխային:
Յակուտիայի ՆԳՆ-ից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ մտադիր են Բադմաևին պարգևատրման ներկայացնել:
Այդ ժամանակ էլ հաղորդվել էր, որ բժիշկները տուժածի վիճակը գնահատում են կայուն ծանր՝ նրա մոտ կրծքավանդակի և որովայնի վնասվածք, ինչպես նաև գլխուղեղի այտուց էր ախտորոշվել: