«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի Հանրապետության կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումն Արցախի Հանրապետության տարածքից:
Այս մասին հայտնում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից։
Նշվում է, որ սույն որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է ԱՀ ներքին գործերի նախարարությանը և ԱՀ պետական եկամուտների կոմիտեին:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից բռնազավթված բազմաթիվ տարածքներում նաև հացահատիկի դաշտեր կային։ Հայաստանի Հանրապապետության հացահատիկի պաշարները ևս լրացվում էին Արցախի Հանրապետությունից բերված պաշարներով։