Ֆիլիպ Կիրկորովը հուլիսի 3-ին զբոսնել է Հայաստանի պատմական վայրերում։ Երգիչն իր սոցցանցերում հայտնել է, որ իր երեխաների հետ այցելել է Գառնիի կիրճ՝ «37 տարի հետ՝ վերադառնալով 1985 թվական»։
«Սա վերադարձ է նշանավոր հրապարակներին, որտեղ ելույթ է ունեցել մեր Պրիմադոննան»,- գրել է նա։
Կիրկորովը հիշեցրել է, որ Ալլա Պուգաչովայիի հայտնի «Паромщик» երգն առաջին անգամ կատարվել է Գառնիի հեթանոսական տաճարում, և այն անմիջապես հիթ է դարձել:
«Չնայած կբացեմ գաղտնիքը․ Ալլան այդ պահին ենթադրում էր, որ հիթ կդառնա Ռեզնիկի «Годы мои» բանաստեղծության հեղինակային երգը: Բայց հիթ դարձավ «Паромщик»-ը» ,- գրել է Կիրկորովը: Երգիչը խոստովանել է, որ Հայաստանի սուրբ հողն իրեն ուժ է տալիս։
«Թող երաժշտական պատմության այս փոքրիկ էքսկուրսը ձեզ վերադարձնի հրաշալի 80-ականներ, երբ Պուգաչովայի յուրաքանչյուր երգ սենսացիա էր դառնում»,- գրել է դերասանը։ Կիրկորովի հաջորդ կանգառը «Հրազդան» մարզադաշտն էր, որտեղ Պուգաչովան հանդես էր գալիս 1984 թվականին։
«Նայեք այս «Հրազդան» մարզադաշտին։ Եզակի համերգ, որի հավասարը չկար ԽՍՀՄ-ում։ Ալլան այստեղ ելույթ է ունեցել 1984 թվականին։ Պուգաչովան խոստովանել է, որ երբ նա տխուր էր կամ ինչ-որ բան կասկածում էր, հաճախ էր վերանայում այդ ելույթը «Հրազդան» մարզադաշտում»,- պատմել է Ֆիլիպ Կիրկորովը: