Հայկական նոր ավիաընկերությունը՝ Shirak Avia-ն, սկսել է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Ռուսաստան և ընտրել է ռուսական «Сирена» ընկերության Leo PSS ամրագրման համակարգը։
Սպասվում է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 7 անգամ հաճախականությամբ: Հուլիսին նախատեսվում է նաև ամենօրյա չվերթ իրականացնել Գյումրի-Մոսկվա (Վնուկովո) երթուղով: Ընկերությունը շահագործում է Boeing-737-500 և Boeing-737-300 ինքնաթիռները։ Shirak Avia-ն սկսել է օգտագործել Leo PSS (Passenger Service System) ամրագրման համակարգը՝ գործառնական արդյունավետության բարձրացման և հաճախորդների սպասարկման զարգացման համար:
Համակարգի գործարկումն արդյունաբերական շահագործման է հանձնվել մեկ ամսվա ընթացքում։ Leo PSS-ի ներդրումը թույլ է տալիս ավտոմատացնել ավիափոխադրողի բիզնես գործընթացները և արդյունավետ կառավարել ավիատոմսերի ու լրացուցիչ ծառայությունների վաճառքները։
Shirak Avia-ն հայկական ավիաընկերություն է, որն աշխատում է դասական մոդելով։ 2021 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ընկերությանը տվել է շահագործողի վկայական։ 2021 թվականի հոկտեմբերին Shirak Avia-ն ստացել է կանոնավոր կոմերցիոն ավիափոխադրումների իրականացման հավաստագիր, որը թույլ է տալիս կանոնավոր ավիաչվերթներ իրականացնել 12 ուղղություններով: