Եգիպտոսի Հուրգադա զբոսաշրջային քաղաքի այն հատվածում, որտեղ շնաձկան հարձակումից երկու կին էր զոհվել, ավելի վաղ խորտակվել է նավ, որի մեջ եղել է 16000 ոչխար։ Շնաձկները, ըստ էության, մսի հոտից են մոտեցել ափին։
Այս մասին «МИР 24»-ին հայտնել է դայվինգի գծով հրահանգիչ Եկատերինա Ռիշկովան։
«Դա նրանց համար անսովոր սնունդ է, և հիմա նրանք լողում են ափին։ Պետք էր ապահովագրել զբոսաշրջիկներին։ Իշխանությունները գիտեին նավի խորտակման մասին։ Սա շնաձկների հարձակման առաջին դեպքը չէ, ողբերգություններից կարելի էր խուսափել»,– ասել է Ռիշկովան։
Հիշեցնենք, որ Հուրգադայում ավելի վաղ երկու կին շնաձկների զոհ էր դարձել։