Մեծ Բրիտանիայի Ֆինանսների և առողջապահության նախարարները Ջոնսոնի հետ անհամաձայնության պատճառով հրաժարական են տվել։
Մեծ Բրիտանիայի ֆինանսների և առողջապահության նախարարներ Ռիշի Սունակը և Սաջիդ Ջավիդը հայտարարել են հրաժարական տալու մասին՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի ղեկավարության մեթոդների հետ անհամաձայնության պատճառով:
«Հասարակությունն իրավունք ունի ակնկալել, որ կառավարությունը կառավարվում է պատշաճ կերպով, լուրջ և կոմպետենտ։ Թող դա լինի իմ վերջին աշխատանքը որպես նախարար, բայց ես հավատում եմ, որ այդ չափանիշների համար արժե պայքարել, ուստի հեռանում եմ պաշտոնից», — գրել է ֆինանսների նախարարը Twitter-ում։
Ջավիդն իր հերթին հայտարարել է Առողջապահության նախարարի պաշտոնը լքելու որոշման մասին՝ վարչապետի հանդեպ վստահությունը կորցնելու պատճառով։