Ռուսաստանում ամենաարագ զարգացող կորպորացիաներից մեկը՝ Yandex-ը, նոր գրասենյակ է բացել Հայաստանում, որի նպատակն է համակարգել ընկերության գործունեությունը ԱՊՀ երկրներում։ Այս մասին գրում է Itel.am-ը։
Նոր գրասենյակում աշխատում է ավելի քան 400 աշխատակից։
Ընկերության առաջնահերթ ուղղությունը որոնման համակարգի զարգացումն է, սակայն տարիների ընթացքում Yandex-ը դարձել է մեծ կորպորացիա՝ բազմաթիվ ակտիվներով։
2016-ից Yandex-ը տրամադրում է ավելի քան 50 վեբ ծառայություն, այդ թվում՝ Yandex.Search, Yandex.Browser, Yandex.Taxi, Yandex.Disk, Yandex.Kinopoisk։
Ընկերությունը գրասենյակներ ունի Ռուսաստանի 21 քաղաքում՝ Մինսկում (Բելառուս), Ալմա Աթայում (Ղազախստան), Նյուբերիպորտում (ԱՄՆ), Լյուցեռնում (Շվեյցարիա), Բեռլինում (Գերմանիա), Ամստերդամում (Նիդեռլանդներ), Շանհայում (Չինաստան) եւ Թել Ավիվում (Իսրայել):