Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի զինված ուժերի էլիտար մասեր) լրտեսության կասկածանքով ձերբակալել է մի քանի օտարերկրյա դիվանագետների, այդ թվում՝ Իրանում Մեծ Բրիտանիայի առաքելության ղեկավարի տեղակալին: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը։
Իրանական լրատվամիջոցների տվյալներով, դիվանագետների նկատմամբ նման գործողությունների պատճառը այն էր, որ նրանք փորձում էին հողի նմուշներ վերցնել այն վայրում, որտեղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդա-տիեզերական ուժերը իրականացրել են իրենց հրթիռային փորձարկումները։
Ձերբակալվածները կալանքի տակ են, թե ոչ, չի հստակեցվում։