ՀՀ կառավարությունը դրական է գնահատում Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնությունը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցներց, որ «Մուլտի գրուպ կոնցեռնի» նախագահը հանդես է եկել Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու նախաձեռնությամբ։ Փաստաթղթերն արդեն ներկայացվել են կառավարություն, և պետական մարմինները պետք է քննարկեն այս նախաձեռնությունը։
«Կարծում ենք, որ այս նախագծի իրականացումը զգալիորեն կբարձրացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»,- ասաց վարչապետը։
«Կա մի շարք վարչական որոշումների կայացման անհրաժեշտություն։ Մենք այս որոշումները կկայացնենք, որպեսզի ապահովենք նախագծի իրականացումը»,- ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ Armenia Today-ը հաղորդել էր, որ հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանին ներկայացրել են Հիսուս Քրիստոսի արձանի վերջնական տարբերակը։