Startupbenefits.eu հարթակը ինովացիոն հաբերին տրամադրում է օնլայն ծառայություններից զեղչերով ու իջեցված գներով օգտվելու հնարավորություն։ Աքսելերատորները, ինկուբատորները, Co-working-ներն էլ դրանք տրամադրում են իրենց ռեզիդենտ ստարտափներին։ Այս մասին գրում է Itel.am-ը։
Հարթակում ներկայացված են Amazon, Google, Microsoft, Stripe թոփ կազմակերպությունների զեղչերը: Դրանք ստարտափների հիմնադիրներին օգնում են ավելի արագ ու հեշտ մշակել MVP (minumum viable product), ինչը շատ կարևոր է հատկապես սկզբնական փուլում։
Startupbenefits.eu-ի հիմնադիր Վահագն Գրիգորյանը iTel.am-ին պատմել է Startupbenefits-ի ստեղծման և դրա հետ փոխկապակցված մեկ այլ հարթակի՝ Startupfundraising.eu-ի մասին, որն օգնում է կազմակերպել ներդրումային գործընթացը։
Վերջին 3 տարվա ընթացքում ներդրումներ ստանալու համար խորհրդատվական ծառայություն էինք տրամադրում ստարտափներին։ Հետո սկսեցինք աստիճանաբար հավաքել benefit-ները, քանի որ տեսանք՝ հավելյալ արժեք էր ներկայացնում այն հիմնադիրների համար, որոնց հետ աշխատում էինք։ Նրանք դիմում էին մեզ ներդրումային հարցերով, մենք էլ իրենց տրամադրում էինք, օրինակ, Amazon-ի ամպային սերվերներ կամ Stripe-ի 50 հազար եվրո արժողությամբ կուպոն։ Հետո հասկացանք՝ Startupbenefits-ն իրականում մեր խորհրդատվական բիզնեսից առաջ է անցել ու մարդիկ ավելի շատ են հետաքրքրված։