Ռուսաստանում կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել։ Այս մասին լրագրողներին հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունում:
«Հիվանդությունը հայտնաբերվել է երիտասարդ մարդու մոտ, որը վերադարձել է եվրոպական երկրներ կատարած ուղևորությունից ու դիմել բժշկական հաստատություն»,-ասված է գերատեսչության մամուլի տեղեկագրում:
Նշվում է, որ հիվանդությունն ընթանում է թեթև ձևով, և հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա մեկուսացված է և գտնվում է վարակիչ պրոֆիլի բժշկական կազմակերպությունում: