Հուլիսի 6-ին տեղի է ունեցել Իլյուզիաների թանգարանի պաշտոնական բացումը: Այս մասին հայտնում է թանգարանի պաշտոնական էջը:
Բացմանը ներկա էին Գյումրիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը, #EU4B #ITTD ծրագրի խորհրդատու Արմինե Իսրայելյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչները, լրագրողներ և բազմաթիվ այլ հյուրեր:
«Սա դասական թանգարան չէ, իր մեջ պարունակում է կրթություն, ժամանց, զարմանք․ այստեղ երեք երևույթները հանդիպում են միաժամանակ։ Վստահ ենք, շատ շուտով թանգարանը կդառնա Գյումրու այցեքարտերից մեկը և կզբաղեցնի իր տեղը քաղաքի պարտադիր այցելելու վայրերի ցանկում»,- իր ելույթում նշել է թանգարանի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանը: