ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թիկնապահը, ով Իսրայել էր ժամանել ամերիկյան առաջնորդի այցի նախաշեմին, Երուսաղեմի բարերից մեկում ծեծկռտուք է սարքել կնոջ հետ, հաղորդում Է CNN-ը: Աշխատողը վերադարձել է Միացյալ Նահանգներ։
«Երկուշաբթի ուշ երեկոյան ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը տեղեկացվել է այն մասին, որ Իսրայելում աշխատող գործակալության աշխատակիցը, ենթադրաբար, մասնակցել է ֆիզիկական ուժի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպին: Աշխատակիցը ձերբակալվել և հարցաքննվել է իսրայելական ոստիկանության կողմից», – ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից նաև հայտնել են, որ արձանագրության համաձայն գործակալի լիազորությունները դադարեցվել են, միջադեպի հետաքննություն է ընթանում:
Մայիսին ԱՄՆ-ի նախագահի գաղտնի ծառայության երկու աշխատակիցների արտաքսել էին Հարավային Կորեայից Սեուլում «արտաժամյա ծառայության ժամանակ տեղի ունեցած միջադեպից» հետո: Միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան առաջնորդի ասիական շրջագայության ընթացքում։