Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) ԵՄ երկրներին առաջարկել է Ադրբեջանի հետ գործարք կնքել գազի ներկրումն ավելացնելու համար: Այս մասին ասված է փաստաթղթի նախագծում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը։
Փոխըմբռնման հուշագրի նախագիծը ռուսական գազից կախվածության նվազեցման և դրա փոխարինման ուղղությամբ Եվրամիության ջանքերի մի մասն է: «Կողմերը ձգտում են պահպանել բնական գազի երկկողմ առևտուրը, այդ թվում՝ դեպի ԵՄ արտահանման հաշվին՝ Հարավային գազային միջանցքով մինչև 2027 թվականը տարեկան առնվազն 20 մլրդ խմ ծավալով», – ընդգծվում Է փաստաթղթում: