Պարսից ծոցի, Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի առաջնորդների՝ հուլիսի 22-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայանալիք գագաթնաժողովն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ կարող է առանցքային դառնալ տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից՝ պաշտպանվելու ընդհանուր սպառնալիքներից։ Այս մասին գրում է Inosmi-ն՝ հղում անելով «Մերձավոր Արևելքում նոր ռազմավարական դաշինքը անհանգստացնում է Իրանին և Ռուսաստանին» հոդվածին: Հեղինակը Մերձավոր Արևելքի իսրայելական Haaretz թերթի վերլուծաբան Զվի Բարելն է։
Հեղինակը պատահական չի համարում, որ նախագահ Ջո Բայդենի՝ հուլիսի 13-ին մեկնարկած Իսրայել այցից մեկ օր առաջ Մոսկվան շտապել է հայտարարել Վլադիմիր Պուտինի՝ Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման մասին։
Իրանը քաջ գիտակցում է, որ իսրայելա-ամերիկյան նախաձեռնությունը նպատակ ունի համախմբել իր հարեւաններին միասնական ճակատով:
«Սակայն դաշինքի իրական սպառնալիքների ռացիոնալ վերլուծությունը ցույց է տալիս, որ Իսլամական Հանրապետությունը վախենալու ոչինչ չունի:
Թեհրանն արդեն մի քանի փուլ է անցել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար։ Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի հետ համագործակցության տնտեսական և անվտանգության ոլորտում մի շարք համաձայնագրեր են ստորագրել։
Կատարը և Իրաքը Իրանի տնտեսական և դիվանագիտական դաշնակիցներն են, իսկ Բաղդադը նույնպես կախված է Իրանի էներգետիկ ռեսուրսներից։ Եգիպտոսն արդեն հասկացրել է, որ մտադիր չէ միանալ Իրանի դեմ ռազմական դաշինքին։ Նույնիսկ Վաշինգտոնն է ընդգծել, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում ներգրավվել Իրանի դեմ ռազմական գործողություններին։ Այնպես որ, իրականում նման դաշինքը, եթե նույնիսկ այն առաջանա, էական սպառնալիքներ չի ավելացնի Իրանին»,- գրում է Բարելը։
Միաժամանակ, հոդվածի հեղինակի կարծիքով, Թեհրանը հասկանում է, որ դանդաղ, բայց հաստատապես կորցնում է ռազմավարական աջակցությունը տարածաշրջանում։ Իրանը վերջին ամիսներին կարողացել է խուսափել պատժամիջոցներից՝ շնորհիվ Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցության։ Բայց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո այն դարձավ համաշխարհային «պարի», ինչի արդյունքում Թեհրանին ֆինանսական ու ռազմական օգնություն ցուցաբերելու Մոսկվայի հնարավորությունները զգալիորեն կրճատվեցին։
Եթե Թուրքիան իսկապես ներխուժում է Սիրիա, ապա նա կլինի Ռուսաստանի հետ առճակատման ճանապարհին, որը ձգտում է վերականգնել Ասադի իշխանությունը ողջ երկրի վրա: Բացի այդ, Մոսկվան պատրաստ չէ հերթական հակամարտությանը, որը կպահանջի լրացուցիչ ռազմական ներկայություն, և առավել եւս Անկարայի հետ, որը դարձավ ՆԱՏՕ-ի միակ պետությունը, որը չաջակցեց հակառուսական պատժամիջոցներին։
«Պուտինն աչք չի փակի նաև այն նախաձեռնության վրա, որը ձևավորվում է Մերձավոր Արևելքի հարավում. Վաշինգտոնը կվերադառնա գոնե դիվանագիտական փոխգործակցությանը, թեև նախկինում թվում էր, թե Բայդենը ծրագրում է ամբողջությամբ դուրս գալ տարածաշրջանից և հեռանալ։