«Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը դրական քայլ են կատարել Թբիլիսիում հանդիպելով»-անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երեկվա բանակցություններին՝ այս մաիսն հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Նա նշել է, որ ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջեւ տարաձայնությունների լուծման ամենաանվտանգ միջոցն է:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Իլյա Դարչիաշվիլիի, Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի եռակողմ հանդիպումը։ Ինչպես հաղորդում էր APA գործակալությունը, հանդիպումը փակ էր մամուլի համար։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր: