Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են հոլիվուդյան աստղերի՝ դերասան 49-ամյա Բեն Աֆլեքի և դերասանուհի և երգչուհի 52-ամյա Ջենիֆեր Լոպեսի հարսանիքի մասին։ Ինչպես նշում է TMZ-ը, շաբաթ օրը՝ հուլիսի 16-ին, նրանք ստացել են իրենց ամուսնության վկայականը Նևադայի Քլարկ շրջանի դատարանից և տոնակատարություն են անցկացրել Վեգասի ոճով։ Հաղորդվում է, որ Լոպեսը վերցրել է ամուսնու ազգանունը։
«Նրանք դա արեցին այնպես, ինչպես երկու դեռահաս կվազեին անապատ՝ այո ասելու»,- գրում է TMZ-ը՝ նկատի ունենալով Նևադայի անապատը:
Հաղորդվում է նաև, որ զույգը պատրաստվում է տեղափոխվել Բևերլի Հիլզում գտնվող համատեղ տուն, որը 60 մլն արժե: