Բաքուն և Բրյուսելը կարող են առաջիկա ամիսներին ավարտել ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ Բաքվում կայացած բանակցությունների արդյունքում, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
«Մենք աշխատում ենք ԵՄ-ի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագրի վրա, մենք հենց նոր այն քննարկեցինք տիկին նախագահի հետ։ Հաջորդ ամիս մենք կարող ենք ավարտել աշխատանքը», – ասել է Ալիևը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Բաքուն և Բրյուսելը կավելացնեն փոխադարձ առևտրաշրջանառությունը։ «Ես վստահ եմ, որ ԵՄ – ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները մեծ ապագա ունեն, և այն ամենը, ինչ մենք ծրագրում ենք, մենք կկատարենք», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Ադրբեջանն ու Եվրամիությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ: