Ստամբուլում հուլիսի 22-ին կստորագրվի հացահատիկային միջանցք ստեղծելու մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը, փոխանցում է ТАСС-ը։
«(Ուկրաինայից) հացահատիկի արտահանման մասին համաձայնագիրը կստորագրվի ուրբաթ 16:30 – ին Դոլմաբահչեի պալատում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի ներկայությամբ», – գործակալությունը մեջբերում է հաղորդագրությունը:
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Անտոնիու Գուտերեշն արդեն ժամանել է Ստամբուլ։ Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ակնկալում է ուրբաթ Թուրքիայից նորություններ ստանալ ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունների ձեռքբերման վերաբերյալ: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը կողջունի հուլիսի 22-ին ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածության հնարավոր կնքումը:
Գործակալությունը նշում է, որ չորեքշաբթի Էրդողանը հայտնել է, որ հացահատիկային միջանցքի ստեղծման վերաբերյալ ամփոփիչ փաստաթուղթը կարող է ստորագրվել այս շաբաթ, իսկ արդեն առաջիկա օրերին կսկսվի գյուղմթերքի արտահանումը: Նրա խոսքով՝ հացահատիկի փոխադրման գործընթացը ղեկավարելու է Ստամբուլի համակարգող կենտրոնը, որի աշխատանքներին Թուրքիայի հետ մեկտեղ կմասնակցեն ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները: