Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ լկտիաբար հայտարարել է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին։ Այս մասին հոկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովան։
Փորձագետի խոսքով ՝ նախօրեին Բաքվում կայացած թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստում Ալիևը հնչեցրել է մի շարք վտանգավոր թեզեր։ «Զանգեզուրի մասին Ալիևի լկտի հայտարարությունները պատմությունը կեղծելու և Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու փորձ է։ Ալիևն առաջին անգամ չէ, որ խոսում է այդ մասին, և մենք ակնկալում ենք հայկական կողմի կոշտ արձագանքը»,-ասաց Էլիբեկովան ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Բաքվում կայացած Թյուրքալեզու Պետությունների Համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) նիստում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»: Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը «քանդում է մզկիթները Ադրբեջանի օկուպացված տարածքներում» և այդ պատճառով «չի կարող լինել իսլամական աշխարհի բարեկամը»: