Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում՝ Ռուսաստանի և Վրաստանի հետ սահմանին, 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաքվի ժամանակով ժամը 12:09-ին (Երևանի ժամանակով ժամը 11:09-ին)՝ Զաքաթալայի շրջանի տարածքում: