Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ստոկհոլմում «ահաբեկչական քարոզչության» կապակցությամբ ԱԳՆ է կանչել Անկարայում Շվեդիայի դեսպանատան ներկայացուցչին։ Այս մասին հայտնում է SVT հեռուստաալիքը։
«Մենք կարող ենք հաստատել, որ հանդիպում է տեղի ունեցել Անկարայում Շվեդիայի դեսպանատան ներկայացուցչի և Թուրքիայի ԱԳՆ – ի միջև», – պարզաբանել են հեռուստաալիքին Թագավորության ԱԳՆ-ում:
Reuters գործակալության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել է Ստոկհոլմում քրդերի ցույցի ժամանակ «ահաբեկչական քարոզչությունը»: Սակայն Շվեդիայի ԱԳՆ-ն չի հաստատել հանդիպման թեման։ Ընդ որում գերատեսչությունը նշել է, որ «Շվեդիան հետևում է եռակողմ համաձայնագրին, որը կնքվել է Ֆինլանդիայի և Թուրքիայի հետ, և այն կկիրառի շվեդական օրենսդրությանը համապատասխան»:
Ֆինլանդիայի և Շվեդիայի արտգործնախարարներ Պեկա Հաավիստոն և Անն Լինդեն, ինչպես նաև ՆԱՏՕ-ի 30 երկրների ներկայացուցիչներ հուլիսի 5-ին ստորագրել են Հյուսիսատլանտյան դաշինքին երկու հյուսիսային երկրների անդամակցության մասին արձանագրությունները ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պաշտոնական արարողության ժամանակ: Հելսինկինն ու Ստոկհոլմը կազմակերպության անդամ կդառնան ՆԱՏՕ-ի բոլոր պետությունների կողմից փաստաթղթերի վավերացումից հետո: