ՌԴ կառավարությունն ընդլայնել է ցանկը երկրների և տարածքների, որոնք անբարյացակամ գործողություններ են են իրականացնում Ռուսաստանի և իր քաղաքացիների, ինչպես նաև ռուսական ընկերությունների նկատմամբ:
Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
«Ցանկում ընդգրկվել են Գերնսի և Մեն կղզիները, որոնք պաշտպանել են Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված պատժամիջոցները, ինչպես նաեւ Բահամյան կղզիները, որոնք արգելք են սահմանել Ռուսաստանի բանկի, Ռուսաստանի ֆինանսների նախարարության և ՌԴ մի շարք վարկային կազմակերպությունների հետ ցանկացած գործողության համար»,-ասված Է հրապարակման մեջ:
Ոչ բարեկամական երկրների ցանկը ստեղծվել է 2022 թվականի մարտի 5-ինՊ: Այդ փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիներն ու այն ընկերությունները, որոնք արժութային պարտավորություններ ունեն ոչ բարեկամական երկրների ցանկից վարկատուների հանդեպ, կարող են նրանց հետ վճարել ռուբլիով:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: Մինչ օրևս ՌԴ-ի նկատմամբ պարբերաբար պատժամիջոցներ են կիրառվում: