Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողուքափը կոչվող անցակետ, ապա շրջայց արել Անիի ավերակներում: Կարսում Սերդար Քըլըչն այցելել է նաև Պանրի թանգարան ու ռազմական թանգարան:
Տեղական «GazeteKars» լրատվամիջոցի տարածած տեղեկության համաձայն՝ Քըլըչը Կարսում ունեցել է մի շարք հանդիպումներ, որոնք, սակայն, անցկացվել են մամուլի համար փակ ռեժիմով: