Այսօր` հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 00։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 01 QA 110 համարանիշի և Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի 36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է լրատվականը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն պարզվել է՝ Mercedes-ի վարորդ Կ․ Սարգսյանը եղել է ոչ սթափ։
Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ մինչ այս վթարը, Կ․ Սարգսյանը Դիլիջանում նույնպես ավտովթարի մասնակից է եղել, ով այնուհետև խփած մեքենայով շարունակել է ճանապարհը ու արդեն Կոտայքի մարզում դարձել է մեկ այլ ավտովթարի պատճառ։ Նա Գեղարքունիքի մարզպետն է։