Արցախի Մարտունի քաղաքն ու Գլենդելը կդառնան քույր քաղաքներ: Այս մասին Asbarez.com-ին տված հարցազրույցում հայտնել է Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանը:
«Որպես Գլենդելի քաղաքապետ՝ որոշեցի խորհրդանշական կապ ամրագրել Գլենդելի և Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի միջև: Երբ ապրիլին ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, նամակ ստացա, որտեղ Մարտունու քաղաքապետն առաջարկում էր հաստատել քույր քաղաքների կարգավիճակ: Ես ներկայացրի առաջարկը քաղխորհրդի նիստում, և հուսով եմ, որ մինչև հոկտեմբեր այն կհաստատվի»,- ասել է նա:
Քասախյանը նշեց, որ Արցախի Մարտունի քաղաքը հատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով նաև, թէ ինչերի միջով է անցել և դեռ շարունակում է անցնել Արցախի բնակչությունը: