Վանաձորի ընտրված համայնքապետ, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց:
Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Վանաձորը հինգ տարի շարունակ ղեկավարած Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է իր պաշտոնավարման ընթացքում լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, հասարակական վտանգավոր արարքներ կատարելու համար: Դեկտեմբերի 17-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ասլանյանին կալանավորելու միջնորդությունը: