ՌԴ Անվտանգության խորհրդի փոխղեկավար Դմիտրի Մեդվեդևն իր Telegram-ալիքում հրապարակել է Եվրոպայի քարտեզը, որտեղ ներկայիս Ուկրաինայի տարածքի մեծ մասն անցել է այլ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Լեհաստանին և Ռումինիային։ Նրա խոսքով՝ հենց նման ապագայի են սպասում արևմտյան վերլուծաբանները:
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը արևմտյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին հրամայել է ուկրաինական զորքերին պլան մշակել և հետ գրավել ռուսական զինվորականների կողմից ազատագրված տարածքները:
«Հոգեմետ նյութերից տուժած Ուկրաինայի նախագահի ուղեղում առաջացել է իր երկրի լուսավոր ապագայի հաջորդ պատկերը (նկար. 1)», – գրել է Մեդվեդևը քարտեզի վրա, որտեղ Ուկրաինայի տարածքը համընկնում է երկրի սահմանների հետ մինչև 2014 թվականը: