ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի կազմում այս Կոսովոյում պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Նրանք, ՄԱԿ-ի երկու բանաձևերի ուժով, ի թիվս այլ գործառույթների, պետք է երաշխավորեն Կոսովոյի բոլոր համայնքների ազատ տեղաշարժը»,- նշել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել է, որ Կոսովոյի ոստիկանությունն արգելել է Կոսովոյի տարածքում Սերբիայի անձնագրերով անձանց և սերբական պետհամարանիշներով մեքենաների շարժն ամբողջ Կոսովոյի տարածքում: Կոսովոյի հյուսիսում ապրում են հազարավոր սերբեր, որոնք ունեն Սերբիայի քաղաքացիություն և վարում են սերբական պետհամարանիշներով մեքենաներ: