Ֆիզիկական անձանցից դեպի Հայաստան տրանսֆերտների զուտ ներհոսքը 2022 թվականի առաջին կիսամյակում աճել է 2,6 անգամ՝ կազմելով 978,9 մլն դոլար, որից միայն երկրորդ եռամսյակում 4,2 անգամ՝ կազմելով 791,7 մլն դոլար: Այս մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։
Զգալի աճ են ապահովել Ռուսաստանից առավել մեծ չափով տրանսֆերտները. առաջին կիսամյակում դրանց ծավալն աճել է հինգ անգամ՝ հասնելով 917,5 մլն դոլարի։ Միևնույն ժամանակ դանդաղել է ԱՄՆ-ից տրանսֆերտների ներհոսքի տարեկան աճը՝ մինչև 22,5% (նախորդ տարի՝ 84,5%), որի նկատմամբ պահպանվել է արտահոսքի բարձր աճի տեմպերը՝ 42,1% (նախորդ տարի՝ 41,3%): Այսպիսով, ԱՄՆ-ից զուտ ներհոսքի ծավալը կազմել է 187,6 մլն դոլար։
Ընդհանուր առմամբ ֆիզիկական անձանցից Հայաստան տրանսֆերտների ներհոսքը կտրուկ արագացրել է տարեկան աճը առաջին կիսամյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 32,5%-ից մինչև 97,2%, հասնելով 1,9 մլրդ դոլարի, իսկ տրանսֆերտների արտահոսքը՝ 8,1%-ից մինչև 57,6%՝ 891,1 մլն դոլար ծավալով։
Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների կտրուկ աճն առաջացել է ռուսների զանգվածային ժամանումով պայմանավորված՝ նրանց կապիտալի տեղափոխմանը զուգընթաց, ավելի վաղ գրել է «Վեդոմոստին»: Ավելին, ամսական կտրվածքով ՌԴ-ից տրանսֆերտների զուտ ներհոսքի զգալի աճ սկսեց դիտվել արդեն փետրվարին՝ արագ տեմպերով աճելով հաջորդ ամիսներին։