Ուզբեկստանում բացվել է Twitter, WeChat և «ВКонтакте» սոցիալական ցանցերի հասանելիությունը: Այս մասին հայտնում է hանրապետության նախագահին առընթեր տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության գործակալությունը։
«Այսօրվանից մեր երկրի տարածքում ամբողջովին վերականգնվում է Twitter, WeChat և «ВКонтакте» սոցիալական ցանցերին անարգել հասանելիությունը»,- ասված է գործակալության Telegram-ալիքում:
Skype-ի, Twitter-ի, TikTok-ի, «ВКонтакте»-ի և WeChat-ի աշխատանքը Ուզբեկստանում դադարեցվել է 2021 թվականի հուլիսին «Անձնական տվյալների մասին» օրենքի խախտման պատճառով, որի համաձայն՝ բոլոր ինտերնետ-ռեսուրսները պետք է օգտատիրոջ տվյալները պահեն Ուզբեկստանում գտնվող սերվերներում: Ընթացիկ տարվա մարտին հանրապետությունում փակվել էր նաև Skype-ը։ Tiktok-ի հետ բանակցությունները ներկայումս ընթանում են:
2021 թվականի նոյեմբերին Ուզբեկստանի Ինֆորմատիզացիայի և հեռահաղորդակցության վերահսկողության պետական տեսչությունը (Ուզենազորատ) սահմանափակել է սոցիալական ցանցերի և Telegram-ը, Facebook-ը, Instagram-ը, «ВКонтакте»-ն՝ անձնական տվյալների մասին օրենքի խախտման պատճառով: Նույն օրը սահմանափակումները հանվել են, իսկ գերատեսչության ղեկավար Գոլիբշեր Զիյաևին հեռացրել են պաշտոնից։