Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ պետք է ասեմ, որ անհանգստանալու և խուճապի մատնվելու առիթ չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
«Միայն խնդրում եմ հետևել բացարձակապես պաշտոնական լրահոսին և սադանքների չտրվել»,- գրել է նա:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Հայկական կողմից կորուստներ չկան: