Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ լարված իրավիճակ է Արցախում։ Այսօր ԱՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԶՈւ-ն ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել է նռնականետեր և ԱԹՍ-ներ: Հայկական կողմն ունի մեկ զոհ և 15 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։