Պատանի հայ հրաձիգներն ավելի վաղ մրցանակային տեղեր էին զբաղեցրել նաև անհատական պայքարում: Հրացան ձևի 15-ամյա մարզուհի Նարե Մելքոնյանը դարձել էր արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալակիր:
Այսպիսով՝ Հայաստանը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Վլադիվոստոկում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ մարզական խաղերում: Միջազգային խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: