Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում այս տարվա հունիսին 2021թ. հունիսի համեմատ սակագներն աճել են 5.3 %-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.6 %-ով:
Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։
Հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է տրանսպորտային ծառայությունների սակագների 4.1 % հավելաճ, ինչը պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 7.3 % աճով:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հունիսին մայիսի համեմատ ծառայությունների սակագներն աճել են 0.2-0.7% -ով. համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է մայրաքաղաքում: