Հայաստանը սատարում է «մեկ Չինաստանի» սկզբունքին, պատասխանելով Ռադիոլուրի հարցին, ասել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն առ այն, որ սատարում է «մեկ Չինաստանի» սկզբունքին։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է»,-հայտարարել է Հունանյանը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի այցը Թայվան միջազգային սկանդալի պատճառ է դարձել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև։
Իր հերթին Չինաստանը մարտական հրաձգությամբ զորավարժություններ է սկսել Թայվանի ջրատարածքում