Թուրքիան օգոստոսի 9-ին նոր «Աբդուլհամիդ Խան» հորատման նավ է ուղարկել Միջերկրական ծովի արևելյան մասում գազի հանքավայրերի հետախուզման, հաղորդում է «Интерфакс»-ը։
«Միջերկրական ծովում հետախուզությունն ու հորատումը մեզ համար օրինական գործողություն է։ Մենք պետք չէ ոչ մեկից թույլտվություն խնդրել դրա համար», – հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծովում հորատման նավի դուրս գալու արարողության ժամանակ։
Նշվում է, որ Թուրքիայի ևս երեք հորատման նավեր ներկայում աշխատում են Սև ծովում: