Փայլուն արդյունք են գրանցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն՝ ադրադառնալով Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքը։
«Կարծում եմ, որ տղաները շատ լավ հանդես եկան և կարողացան մեր երկիրը պատվով, արժանապատվորեն ներկայցնել այդ մեծ սպորտային միջոցառմանը։ Վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ-ն շախմատային իր հաջողություններով զիջում է միայն Ռուսաստանին, իսկ եթե վերջին 20 տարին վերցնենք, ապա առաջինն է։ 3 անգամ օլիմպիական չեմպիոն, մեկ անգամ աշխարհի չեմպիոն, հիմա՝ արծաթե մեդալ և 3 անգամ բրոնզե մեդալ», – նշեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի Չեննայ քաղաքում տեղի ունեցած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները վաստակել են 19 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանի հավաքականը զիջել է։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2006, 2008 և 2012 թվականներին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Հայաստանի հավաքականը ներկայացված էր տղամարդկանց և կանանց հավաքականներով։ Տղամարդկանց թիմում ընդգրկված են շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը։