Կառավարության կփոխհատուցի ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց համարժեք փոխհատուցում տրամադրումը։ Որոշման համապատասխան նախագիծը քննարկվի կառավարության վաղվա նիստում։
Այդ նպատակով նախատեսվում է ՀՀ ՊՆ-ին տրամադրել 31 մլն դրամ։ Գումարը կբաշխվի վնասներ կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց։
Հիշեցնենք, որ Հայաստանում 2020-ի սեպտեմբերի 27-ից՝ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից ռազմական դրություն էր սահմանվել, որը վերացվեց 2021 թվականի մարտի 24-ին։