2022 թվականի առաջին կիսամյակում Coca-Cola Hellenic Bottling Company (Coca-Cola HBC) ընկերությունը Ռուսաստանում իր աշխատանքի սահմանափակման պատճառով 190 մլն եվրոյի վնաս է կրել։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը։
Coca – Cola Company բրենդերի ներքո տարբեր զովացուցիչ ըմպելիքներ է արտադրվում, Ռուսաստանում գործունեության դադարեցման մասին հայտարարվել էր դեռևս մարտի 8-ին։ Արդեն հունիսի կեսերին Ռուսաստանի տարածքում դադարեցվեց Coca-Cola Company ապրանքանիշի ներքո խմիչքների արտադրությունն ու վաճառքը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանն սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: Մինչ օրս ԵՄ-ն օգնության մի շարք փաթեթներ է տրամադրել Ուկրաինային։