Երգչուհի Բրիթնի Սփիրսի նախկին ամուսին Ջեյսոն Ալեքսանդրը մեղավոր է ճանաչվել մասնավոր տարածք մուտք գործելու, ինչպես նաև երգչուհու հարսանիքի թիկնապահին ծեծի ենթարկելու մեջ: Regnum-ի փոխանցմամբ, այս մասին գրել է Mail Online-ը:
Պարբերականը նշում է, որ Ալեքսանդրին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում։ Նա նաև արգելք է ստացել այն թիկնապահին մոտենալու համար, որին ծեծել է Սփիրսի հարսանիքը տապալելու փորձի ժամանակ:
Ավելի վաղ Ջեյսոն Ալեքսանդրը մուտք էր գործել այն առանձնատուն, որտեղ տեղի էր ունեցել Բրիթնի Սփիրսի և Սեմ Ասգարիի հարսանիքը: Ի սկզբանե Ալեքսանդրին մեղադրանք էր առաջադրվել մասնավոր սեփականություն մուտք գործելու, վանդալիզմի և ծեծի համար։