ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
«Ժամը 21:30 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կետտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
ՀՀ-ում շուրջ 130 հազար 18-29 տարեկան երիտասարդ կրթություն և աշխատանք չունի․ նախարար
ՀՀ-ում կա շուրջ 130 հազար 18-29 տարեկան երիտասարդ, որոնք ոչ կրթության մեջ են, ոչ աշխատանքի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է...