Մոտ 20 ահազանգ ունենք, որ քաղաքացիները փնտրում են իրենց հարազատներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Նա հայտնել է, որ հրդեհը մարվել է, սակայն դեռևս մեկուսացված չէ։
«Ենթադրում ենք, որ փլատակների տակ կլինեն քաղաքացիներ», – նշեց նա։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ ԱՆ-ն 61 տուժածի և 2 զոհի մասին է հայտնել։
Կոտայքի մարզում բախվել են Պաշտպանության նախարարության «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում Կոտայքի մարզում բախվել են Պաշտպանության նախարարության «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը, որի հետևանքով 2 անձ տուժել...