Կամավորականներից որոշներն այդ հատվածում ձայներ էին լսել, մենք հիմա այդ հատվածում իրականցնում ենք որոնողափրկարարական աշխատաքներ։ Ներկա պահին ողջ քաղաքացու մասին այդ լուրը չենք կարող հաստատել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԻ նախարար Արմեն Բամբուխչյանը՝ անդրադառնալով ողջ քաղաքացի գտնելու մասին տարածված լուրերին։
Փամբուխչյանը հայտնեց, որ փլուզման հատվածի մոտ 30-ն արդեն մաքրված է։ «Մենք որդեգրել ենք «ոչ մի վայրկյան դադար» սկզբունքը։ Լուսավորությունը տեղադրված է, տեխնիկայի փոխարինում կլինի և մենք կշարունակենք աշխատանքները»,-հայտնեց նա։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 7 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: