Հայաստանում և Արցախում այսօր և վաղը սգո օրեր են՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Առավոտյան երկրի պետական կառույցների՝ կառավարության, խորհրդարանի, Սահմանադրական դատարանի, քաղաքապետարանների և նախարարությունների շենքերի վրա ծածանվող ՀՀ դրոշը կիսով չափ իջեցվել է։
ԱԻՆ-ի վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով 16 զոհից մեկի ինքնությունը դեռ չի պարզվել։ Անհետ կորածները 2-ն են։ Անհետ կորած կարող են համարվումհետևյալ քաղաքացիները՝ Գագիկ Կարապետյան, Վանիկ Ամիրխանյան։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի՝ Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: