Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը բողոք է հայտնել երկրի ԱԳՆ-ին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանը Մոսկվայի մասնակցության մասին լուրերի առնչությամբ, հայտնում է ՌԴ դիվանագիտական առաքելությունը։
Ռուսաստանում այս մեղադրանքները գնահատվել են որպես «ուղիղ սադրանք»՝ ուղղված ռուս-հայկական հարաբերությունները խաթարելուն։ Դեսպանատանը նշել են, որ իրենք ակնկալում են, որպեսզի Հայաստանի իշխանությունները ճնշեն նմանատիպ լուրերը՝ ներառյալ «անհրաժեշտ հանրային մեկնաբանությամբ»։
Դեսպանությունը հիշեցրել է, որ պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներին առաջին իսկ րոպեներից ներգրավվել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։ Վերջին տվյալներով՝ կա 16 զոհ, 2 քաղաքացի համարվում է անհետ կորած։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։