Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ զոհեր եղան։
«Այսօր ես միանում եմ բոլոր հայերին՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների վշտին», — գրել է Միշելը Twitter-ում:
Եվրախորհրդի ղեկավարը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած են համարվում 2 քաղաքացի։