«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի օրը ԱԻՆ նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանի ավտոմեքենայից գողություն է կատարվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Պայթյունի օրը նախարարի հետ դեպքի վայր են ժամանել իր տեղակալները և խորհրդականները։ Նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը մեքենան կանգնեցրել է պայթյունի հարակից տարածքում և ԱԻՆ մնացած աշխատակիցների հետ եղել է դեպքի վայրում։ Դեպքից մի քանի ժամ անց մոտենալով մեքենային՝ տեսել է, որ ապակին կոտրված է և պայուսակը չկա, որի մեջ եղել են փաստաթղթեր և դրամապանակը», – հայնել է նա։
Կոստանյանի փոխանցմամբ այս դեպը միակը չի եղել։ «Հաջորդ օրը, կամավորներից մեկը, որը ներգրավված է եղել որոնողական աշխատանքներին, գիշերը տուն գնալուց նկատել է, որ իր մեքենային ապակին կոտրված է, և որոշ իրեր չկան»,- նշել է նա։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։