Հայկական Կարմիր խաչի ընկերության թիմը, ԱԻՆ հրահանգով, մոտ 150 ժամ անընդմեջ աշխատանքից հետո ավարտել է իր առաքելությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում։ Այդ մասին ասված է կազմակերպության Facebook-յան էջում:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։