ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայի իր պաշտոնակցին՝ այդ երկում նախօրեին 2 մեծ ՃՏՊ-երի կապակացությամբ։
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին և ընկերներին, ովքեր զոհվել են Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ։ Շուտափույթ ապաքինում վիրավորներին»,-նշված է Ռուբինյանի Twitter-յան գրառման մեջ։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Թուրքիայում օգոստոսի 20-ին Մարդին նահանգում բեռնատարի վթարի հետևանքով 19 մարդ է զոհվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 20-ին Թուրքիայի հարավ-արևելքում Գազիանթեփում ավտոբուսի վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել